Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 7-ին կմեկնի Վիլնյուս

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցելություն կկատարի Վիլնյուս, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Արտգործանախարարը կհանդիպի Եվրոպական Միությունում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ։

Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 5-ին հանդիպում էր ունեցել Եվրահանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Մեկնաբանել