Սեպտեմբերի 6-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 0:1 հաշվով` հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի:
Խաղի 28-րդ րոպեին Արաս Օզբիլիսին փոխարինեց Լևոն Հայրապետյանը:
31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը գրավեց Պետեր Չեխի դարպասը:
Հիշեցնենք, որ Չեխիա-Հայաստան հանդիպումը սկսվել է Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին: