Չեխիա-Հայաստան. Կառլեն Մկրտչյանը գրավել է չեխերի դարպասը

Սեպտեմբերի 6-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 0:1 հաշվով` հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի:

Խաղի 28-րդ րոպեին Արաս Օզբիլիսին փոխարինեց Լևոն Հայրապետյանը: 

31-րդ րոպեին  Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը գրավեց Պետեր Չեխի դարպասը: 

Հիշեցնենք, որ Չեխիա-Հայաստան հանդիպումը սկսվել է Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին: