Չեխիա-Հայաստան` 1:2

Սեպտեմբերի 6-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 1:2 hաշվով` հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը բացեց հաշիվը` գրավելով Պետեր Չեխի դարպասը: Խաղի 70-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Տոմաշ Ռոսիցկին: 90-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը խփեց երկրորդ գնդակը և վճռեց խաղի ելքը:

Ազգային հավաքականների մեկնարկային կազմը հետևյալն էր.

Չեխիա` Պետեր Չեխ, Գեբրե Սելասի, Միխալ Կադլեց, Տոմաշ Սիվոկ, Յոզեֆ Հուշբաուեր, Դավիթ Լիմբերսկի, Լիբոր Կոզակ, Տոմաշ Ռոսիցկի, Միխայել Ռամուշիչ, Յարոսլավ Պլաշիլ, Պետր Յիրանեկ:

Հայաստան` Ռոման Բերեզովսկի, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիզ, Յուրա Մովսիսյան:

Մեկնաբանել