ԵԽ ՄԻ հանձնակատարը մտահոգված է Հայաստանում ակտիվիստներին ծեծի ենթարկելու փաստով

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը (Nils Muižnieks) Twitter-ի իր միկրոբլոգում իր մտահոգությունն է արտահայտել սեպտեմբերի 5-ին ակտիվիստներ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով:

«Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում մյուս ակտիվիստների վրա հարձակումների փաստի առիթով: ԱՆհրաժեշտ է արդյունավետ հետաքննություն ապահովել և հետևողականություն դրսևորել»,- գրել է Մուժնիեկսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀԿ գրասենյակի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներ Սուրեն Սաղաթելյանը և Հայկակ Արշամյանը հետապնդման, այնուհետև Կողբացի 2 հասցեում ժամը 22:15-ին անհայտ անձանց կողմից ծեծի էին ենթարկվել: 

Թեմային առնչվող տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ: