Սիրիայում ռազմական օպերացիայի անցկացմանը դեմ է ամերիկացիների ավելի քան 50%-ը

Սիրիայում հնարավոր ռազմական օպերացիայի անցկացմանն աջակցում է ԱՄՆ բնակիչների 36%-ը, իսկ ահա 51%-ը դեմ է արտահայտվել իշխանությունների այս մտադրությանը: Այս մասին են վկայում ամերիկյան Gallup ընկերության կողմից անցկացրած սոցհարցման տվյալները:

Gallup-ի վերլուծաբաններն ընդգծել են, որ Սիրիայում ռազմական գործողությունների աջակցման մակարդակն ամենացածրն է մյուս բոլոր հակամարտությունների համեմատ, որոնց Միացյալ Նահանգները վերջին 20 տարիներին մասնակցել է: 1999թ. Կոսովոյի հակամարտությանը միջամտելուն աջակցել է ԱՄՆ բնակիչների 43%-ը, 2001թ. Աֆղանստան ներխուժմանն աջակցել է ամերիկացիների 82%ը, իսկ ներխուժմանն Իրաք՝ 59%-ը:

Մեկնաբանել