Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կայցելի տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքն հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Բաքու: Սա կլինի Ուորլիքի առաջին այցը՝ տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, հաղորդում է «Վեստի կավկազա» էլեկտրոնային պարբերականը:

Բաքվից հետո դիվանագետը կայցելի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Ուորլիքի այցելությունները պայմանավորված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելության մեկնարկով:

Մեկնաբանել