Իվանիշվիլին ԵԱՀԿ պետքարտուղարի հետ քննարկել է կազմակերպության վերադարձը Վրաստան

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Լատվիայում աշխատանքային այցի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է Վրաստանում կազմակերպության լիամաշտաբ առաքելության վերականգնման հեռանկարը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Կողմերն ընդունել են Ժնևյան բանակցությունների ձևաչափում համագործակցությունը շարունակելու անհաժեշտությունը:

Իվանիշվիլին և Զանիերը ընդգծել են Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների պաշտպանության գործում աշխատանքների կենտրոնացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել Վրաստանում առաջիկա նախագահական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների մասնակցության հարցը:

Մեկնաբանել