Վ. Գասպարյանը դիտողություններ է արել ոստիկանների նոր համազգեստի վերաբերյալ

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նոր ոստիկանի ձևավորման ընթացքը ենթադրում է ոչ միայն բովանդակային վերափոխումներ, այլև ոստիկանի վարվելակերպի, պահվածքի, արտաքին տեսքի, այդ թվում՝ համազգեստի փոփոխություն, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել է ոստիկանության ծառայողների նոր համազգեստի նմուշներին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն է արել` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլև ծառայողին և ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը: Հանձնարարականներ են տրվել գործի պատասխանատուներին` հնարավորինս կարճ ժամկետում կատարել նշված փոփոխությունները և կատարելագործված նմուշները ներկայացնել կառավարության հաստատմանը: Մոտ ժամանակներում ոստիկանությունը կշարունակի ծառայել արդեն նոր համազգեստով:

Մեկնաբանել