ԵՄ նախարարները մտադիր են ուժեղ պատասխան տալ Սիրիայում քիմիական հարձակմանը

Եվրոպացի արտգործնախարարները սեպտեմբերի 7-ին կոչ են արել «հստակ և ուժեղ» պատասխան տալ Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման մեղավորներին: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Քեթրին Էշթոնը:
«Մենք հստակ և ուժեղ պատասխան ենք ակնկալում»,- ասել է Էշթոնը Վիլնյուսում նախարարների հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Էշթոնի խոսքով՝ ներկայում օգոստոսի 21-ի քիմիական հարձակման վկայությունները փաստում են, որ ամենայն հավանականությամբ դրա հետևում կանգնած են Սիրիայի իշխանությունները:
Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին Բարաք Օբաման հայտարարել էր օգոստոսի 31-ին։ Օբաման, սակայն, չէր օգտվել Սիրիային հարվածելու վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու իրավունքից և հայցել էր Կոնգրեսի հավանությունը

Մեկնաբանել