Դմիտրի Հարությունյանը ազատ է արձակվել

Ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստներին, 24-ը օգոստոսի, 2013թ.:

Ակտիվիստ, ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը ազատ է արձակվել, հաղորդում է Azatutyun.am-ը: Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության կապակցությամբ իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած 32-ամյա Հարությունյանը սեպտեմբերի 3-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր:

Հարությունյանը կասկածվում է օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտասի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: