Օբաման 6 հեռուստահարցազրույց կտա ՝ Սիրիայի հարցով Կոնգրեսի քվեարկության նախաշեմին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 9-ին 6 հեռուստահարցազրույց կտա ՝ Սիրիայի հարցով Կոնգրեսի քվեարկության նախաշեմին, հաղորդում է Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Օբաման հարցազրույց կտա մի քանի հեռուստաալիքների լրատվական հաղորդումների, այդ թվում՝ PBS-ի, CNN-ի և Fox News-ի: Հարցազրույցները կձայնագրվեն և երեկոյան կներկայացվեն այդ հեռուստաալիքների լուրերի թողարկումների ժամանակ:
Գործակալությունը նշում է, որ Օբամայի և Սպիտակ մեդիաակտիվությունը կարող է բացատրվել միայն Կոնգրեսում Սիրիայի հարցի առաջիկա քննարկմամբ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Օբաման կարող է հրամայել հարձակվել Սիրիայի վրա մինչև ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը:

Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին Բարաք Օբաման հայտարարել էր օգոստոսի 31-ին։ Օբաման, սակայն, չէր օգտվել Սիրիային հարվածելու վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու իրավունքից և հայցել էր Կոնգրեսի հավանությունը:

Մեկնաբանել