Արքայազն Էնդրյուն ձերբակալվել է Բուքինգհեմյան պալատի այգում

Արքայազն Էնդրյուն՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի միջնեկ որդին, զինված ոստիկանության կողմից ձերբակալվել է Լոնդոնում՝ Բուքինգհեմյան պալատի այգում, հաղորդում է BBC-ն:
Սքոթլանդ Յարդը հաստատել է, որ երկու ոստիկաններ կանգնեցրել են արքայազնին ՝ անձը հաստատող փաստաթղթերը ստուգելու նպատակով: Միաժամանակ՝ ոստիկանությունում հերքում են, որ արքայական ընտանիքի անդամի վրա զենք է ուղղվել:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր՝ սեպտեմբերի 8-ին:
Սեպտեմբերի 2-ին Բուքինգհեմյան պալատ ապօրինաբար ներթափանցել փորձող 2 տղամարդ էր ձերբակալվել, որն էլ պատճառ է հանդիսացել պալատի հսկողության ուժեղացման համար:

Մեկնաբանել