ԱՄՆ-ն մտադիր է եռօրյա գործողություններ իրականացնել Սիրիայում

ԱՄՆ-ն մտադիր է եռօրյա գործողություններ իրականացնել Սիրիայում, սակայն հնարավոր է նաև, որ դրանք երկարաձգվեն, հաղորդում է LAT-ն: Պենտագոնը ծրագրում է նավերի և կործանիչների միջոցով հարվածներ հասցնել ավելի քան 50 ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վրա: Նախատեսվում է, որ գործողությունը պետք է տևի 72 ժամ:

Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում Սիրիայում խոշոր գործողություն իրականացնել՝ Իրաքի կամ Լիբիայի սցենարով:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցկացվել: Սպիտակ տան մոտ հավաքված ցուցարարները պահանջել են հրաժարվել Սիրիայի դեմ ծրագրվող ռազմական գործողություններից:

Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին Բարաք Օբաման հայտարարել էր օգոստոսի 31-ին։ Օբաման, սակայն, չէր օգտվել Սիրիային հարվածելու վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու իրավունքից և հայցել էր Կոնգրեսի հավանությունը:

Մեկնաբանել