Մոսկվայում 51%-ով հաղթել է Սոբյանինը. Նավալնին չի ճանաչում

Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը սեպտեմբերի 8-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել մրցակիցների նկատմամբ: Քվեների 99.17%-ի հաշվարկի արդյունքներով Սոբյանինը հավաքել է 51.27% ձայն, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Երկրորդ տեղում է ընդդիմադիր բլոգեր և քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ 27.3%-ով: Կոմունիստ Իվան Մելնիկովը հավաքել է 10.72% ձայն, «Յաբլոկո»-ի թեկնածու Սերգեյ Միտրոխինը՝ 3.52%, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը ստացել է 2.86%, իսկ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ Նիկոլայ Լևիչևը՝ 2.8%:

Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 33%-ը:

Նավալնիի ընտրական շտաբն արդեն հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են և չի ճանաչում դրանց արդյունքները: