Եվրասիական միությո՞ւն. ինչո՞ւ ոչ. Իվանիշվիլի

Վրաստանի իշխանություները մեկ անգամ չեն հայտարարել, որ երկրի գլխավոր ռազմավարությունը  եվրոպական և եվրատլանտաիկան կառույցներին ինտեգրումն է, սակայն եթե Եվրասիական միությունը Վրաստանի հետ ընդհանուր շահեր ունենա, ապագայում հնարավոր է՝ հարցը դիտարկվի, ասվում է Իվանիշվիլիի սեպտեմբերի 5-ի հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոսոտի Գրուզիան»:

Իվանիշվիլիին զարմացրել է սեպտեմբերի 4-ի՝ Եվրասիական միության վերաբերյալ իր հայտարարությանը հաջորդած մեկնաբանոթյունները:

«Զարմանալի է, հայտարարությունը մի շարք քաղաքագետների կողմից մեկնաբանությունների առիթ է դարձել, քանի որ իմ՝ քաղաքականություն գալու առաջին օրվանից ես և իմ քաղաքական թիմը հայտարարել ենք, որ երկրի քաղաքական հիմնական ռազմավարությունը եվրոպական և եվրաինտեգրման կառույցներին ինտեգրումն է», -ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է  հարթի հարաբերությունները բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ:

«Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ եթե Եվրասիական միությունը որևէ ընդհանուր շահ ունենա մեր երկրի հետ, որպեսզի հակասություններ չլինեն հայտարարված ռազմավարության հետ, ապագայում կդիտարկենք այդ հարցը: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ինչու ոչ: Վրաստանը պետք է հարթի հարաբերությունները հարևան բոլոր երկրների, ինչպես նաև պատմական գործընկերների հետ: Մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք հարթել հարաբերություններըբ բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ», -ասել Իվանիշվիլին: