Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը ժամանել է Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր՝ սեպտեմեբրի 9-ին, ժամանել է Բաքու, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: Ուորլիքը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: Սա Ուորլիքի՝ որպես համանախագահ առաջին այցն է տարածաշրջան: Բաքվում նրա այցը կավարտվի սեպտեմբերի 10-ին: Այցի ավարտին նախատեսված է մամլո ասուլիս: Բաքվից հետո Ուորլիքը կայցելի նաև Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: