Ընտրություններ Նորվեգիայում․ կառավարության փոփոխություն է ակնկալվում

Նորվեգիայում սեպտեմբերի 9-ին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է Euronews-ը։ 5-միլիոնանոց երկրի բնակիչներն ընտրում են առաջիկա չորս տարիների իրենց ներկայացուցիչներին։ 169 պատգամավորական աթոռի համար պայքարում են 21 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Համաձայն սոցիոլոգիական հարցումների տվյալների՝ գոնե մեկ տեղ ստանալու իրական շանսեր ունեն նրանցից յոթինը։

Ակնկալվում է, որ ընտրությունները կհանգեցնեն երկրի վարչապետ, Նովերգիայի աշխատանքային կուսակցության նախագահ Յենս Ստոլտենբերգի գլխավորած ձախակենտրոնների կառավարության փոփոխմանը։

Ընդդիմությունը Ստոլտենբերգի կառավարությանը մեղադրում է նավթի ու գազի վաճառքներից ստացվող եկամուտների ոչ խելացի բաշխման մեջ։ Քաղաքական աջ թևի չորս կուսակցություն՝ պահպանողականները, առաջադիմականները, լիբերալներն ու քրիստոնյա-դեմոկրատները, ունեն իշխող կոալիցիա ձևավորելու բոլոր շանսերը։

Մեկնաբանել