Nissan-ը կներկայացնի իր «խելացի ժամացույցը»

Nissan-ը պատրաստվում է ներկայացնել Nismo Watch գաջեթը, որն իրենից ներկայացնում է վարորդների համար նախատեսված աշխարհում առաջին «խելացի ժամացույցը», հաղորդում է Mashable-ը:

Նման ժամացույցներ ներկայացնող այլ արտադրողների գաջեթների համեմատ, Nismo-ն, սմարթֆոնում տեղադրված հատուկ բջջային ծրագրի օգնությամբ, կապ է հաստատելու անմիջապես ավտոմեքենայի հետ: Այն հնարավորություն կտա կառավարել ավտոմեքենայի օգտագործման արդյունավետությունը` արտացոլելով միջին արագությունն ու վառելիքի ծախսը, ինչպես նաև Nissan ընկերությունից հատուկ տեղեկատվական հաղորդագրություններ ստանալ: Բացի այդ՝ գաջեթը սեփականատիրոջ Twitter, Facebook, Pinterest և Instagram սոցցանցերի անհատական էջերի մատչման հնարավորություն կստանա:

Գաջեթի ինքնուրույն աշխատանքային ռեժիմը նախատեսված է մինչև 7 օր:

Մեկնաբանել