Փարիզի բուտիկից 2 մլն եվրոյի ոսկերչական իրեր են գողացվել

Սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Փարիզում գողերը մեքենայով մտել են ոսկերչական խանութի մեջ և գողացել երկու մլն եվրոյի զարդեր, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Հեռանալով դեպքի վայրից՝ գողերը հրդեհել են մեքենան՝ այն թողնելով թալանված բուտիկից ոչ հեռու: Գողերը հանցագործության վայրից հեռացել են մեկ այլ տրանսպորտային միջոցով:

Ինչ արտադրողների ոսկերչական իրեր և ժամացույցներ են գողացվել՝ չի հաղորդվում:

Թաղամասը, որում տեղի է ունեցել գողությունը, հայտնի է բուտիկների մեծ թվով, հետևաբար գրավիչ է գողերի համար:

Մեկնաբանել