Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը կստորագրի մինչ 2014թ. աշուն

Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի մինչև 2014թ. աշուն: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի սեպտեմբերի 8-ի հանդիպումը Լիտվայի վարչապետի, ինչպես նաև Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: «Լեհաստանի արտգործնախարարը մեզ հաղորդել է, որ այն բանից հետո, երբ Վիլնյուսում տեղի կունենա Ասոցացման համաձայնագրի նախաստորագարումը, այդ թվում՝ Խորը և ազատ առևտրի համապարփակ գոտու ստեղծման մասին, 2014թ. աշնանը փասատթուղթը կստորագրվի», -ասել է վրացի դիվանագետը: Ընդ որում՝ նա զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի հետ, որը նախաստորագրումից հետո արդեն սպասում երկու ամիս: «Այն, որ մնախաստորագրումից մի քանի ամիս հետո տեղի կունենա ստորագորւմը, վկայում է այն մասին, որքան է ԵՄ-ի համար կարևոր «Արևելյան գործընկերությունը»՝ այդ թվում՝ Վրաստանը», – ասել փոխարտգործնախարարը:

Մեկնաբանել