Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին պարզաբանումներ կներկայացնի ԱԺ-ում

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է մի շարք պատգամավորների առաջարկը՝ Ազգային ժողովում պարզաբանումներ ներկայացնելու Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման  կապակցությամբ: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա նշեց, որ պատգամավորների հետ նախատեսված փակ հանդիպումը տեղի կունենա ժամը 10:30-ին:

Սեպտեմբերի 9-ին` ԱԺ նիստի ժամանակ, մի խումբ պատգամավորներ պահանջել էին, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում պարզաբանումներ ներկայացնեն Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման կապակցությամբ: