Հոկտեմբերին կանցկացվեն «Արձագանք-2013» հրամանատարաշտաբային մարզումներ

Սեպտեմբերի 9-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որը վարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Համաձայն նախագահի 2011թ. հունիսի 20-ի ՆՀ-103-ՆՀԳ հրամանագրով հաստատված ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և ՀՀ կառավարության 20.06.2013թ. թիվ 653-ԱԳ որոշման՝ ս.թ հոկտեմբերին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ համատեղ անց են կացվելու «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

Մարզումների նպատակն է`

1. Պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների նախապատրաստման հարցերով, փորձ հաղորդել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման համար:

2.Բարձրացնել պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում:

3.Կառավարման համակարգում ներդնել նոր արդյունավետ միջոցներ:

Մեկնաբանել