Մենք կլինենք առաջատար քաղաքական ուժ. Նավալնի

Մոսկվայի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնին իր կողմնակիցների հանրահավաքին, որն այժմ ընթանում է «Բոլոտնայա» հրապարակում, հայտարարել է, որ իրենք կդառնան առաջատար քաղաքական ուժ, որը կպայքարի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բլոգերի խոսքով` Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին Ռուսաստանում ծնվեց քաղաքականություն և մեծ ընդդիմություն: «Մենք հստակ գիտենք` ինչ և ինչպես անել»,- հայտարարել է Նավալնին:

Մոսկվայի ոստիկանության տվյալների համաձայն` հանրահավաքին մասնակցում է ավելի քան 9 հազ. մարդ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, «Բոլոտնայայում» են տասնյակ հազարավոր մարդիկ:

Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական արդյունքների` Սերգեյ Սոբյանինը ստացել է ընտրողների ձայների 51,37%-ը, իսկ Ալեքսեյ Նավալնին` 27,24%-ը:

Մեկնաբանել