Արվեստի թանգարան՝ Սաակաշվիլիի նստավայրում

Վրաստանի նախագահի ներկայիս նստավայրում, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, հնարավոր է տեղակայվի արվեստի թանգարան կամ «Նախագահ հյուրանոց», հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:

Ինչ վերաբերում է նոր նստավայրին՝ Թբիլիսիի Անտոնելի 25 հասցեում գտնվող, նախագիծն իրականացնում է «Արտես» ընկերությունը, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունը նրա հետ պայմանագիրը կասեցրել է: Կայքի տվայլների՝ համաձայն Սաակաշվիլիի վարչակարգին մոտ կանգնած ընկերությունը, այնպիսի նախագծեր է իրականացրել, ինչպիսիք են Քութայիսի հրապարակի, Ախալցախայում Ռաբաթ համալիրի, Թբիլիսիում Աղմաշենեբելիի պողոտայի շինարարությունները, նոր կառավարության կողմից մեղադրվում է 4 մլն լարի յուրացման մեջ:

Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Դավիթ Նարմանիայի հաղորդագրության համաձայն՝ նոր նախագահը ժամակավորապես կաշխատի պետական կանցելերիայում, իսկ նոր նստավայրի նախագիծը կմոդիֆիկացնի:

Ընկերությունը պետբյուջեից արդեն 16 մլն է ստացել, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, ավելի քիչ աշխատանքներ է իրականացրել ստացված գումարի համեմատ: