Գերման Ավագյանի լուսանկարները` Photaumnales միջազգային փառատոնում

Վավերագրական լուսանկարչության հին դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկի` Գերման Ավագյանի «Մահից հետո ծնվածները» նախագիծը կներկայացվի Ֆրանսիայում 2013թ. սեպտեմբեր-նոյեմբերին կայանալիք Photaumnales միջազգային լուսանկարչական փառատոնին:

«Մահից հետո ծնվածները» նախագծի ֆեյսբուքյան էջի համաձայն` լուսանկարչության ասպարեզում Photaumnales-ը ամենապատկառելի միջազգային նաձեռնություններից մեկն է, որն այս տարի բոլորում է իր տասնամյակը: Այն կրում է «Ծնունդ» խորագիրը:

Փառատոնի բացումը տեղի կունենա Բովեում սեպտեմբերի 14-ին, իսկ Գերման Ավագյանի ցուցահանդեսը կբացվի Պիկարդիայի կենտրոն Ամյեն քաղաքում` «Բրիքեթերիում», սեպտեմբերի 19-ին:

Մեկնաբանել