Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ օրակարգից դուրս է. Շվեդիայի արտգործնախարար

Համաձայն եմ Միրոսլավ Լայչակի հետ [Սլովակիայի արտգործնախարար – ՍիվիլՆեթ] այն հարցում, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ դուրս է մնացել օրակարգից: Այսպիսի տեսակետ է հայտնել Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Twitter-ի իր միկրոբլոգում:

 Նախարարի խոսքով՝ այժմ այս ուղղությամբ աշխատանք է տարվում Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ:

Ավելի վաղ Բիլդտը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել էր Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման մասին  Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ասելով, որ նախագահը «Կրեմլը նախընտրեց Բրյուսելից»: