Ղարաբաղյան հարցում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է երկու կողմերի կամքը. Միսնկի խմբի ԱՄՆ համանախագահ

Ղարաբաղյան հակամարտության հարցում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի կամքը: Սեպտեմբերի 10-ին այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ Միսնկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրագրողների հետ հադիպման ժամանակ, հաղորդում է ադրբեջանականTrend-ը: Նա Բաքու է ժամանել սեպտեմբերի 9-ին, և սա տարածաշրջան նրա առաջին այցն է:   

Ուորլիքը նշել է, որ հակամարտության սկսվելուց արդեն 21 տարի է անցել:

«Ժամանակն է՝ վերջ դնելու ատելությանն ու տառապանքներին: Ժամանակն է, որ երկու կողմերը սկսեն համատեղ աշխատանք Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա», -ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ ժամանակն է՝ որ Հայաստանը, Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները համատեղ գործեն:

ԱՄՆ նախագահ Օբաման Ուորլիքի միջոով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված ուղերձում նշել է, որ ժամանակն է՝ ԼՂ հակամարտության կարգավորման նոր ջանքեր ներդնելու: