Ադրբեջանում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում որպես թեկնածու պաշտոնապես գրանցվելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստթղթեր է ներկայացրել 14 մարդ, հաղորդում է ադրբեջանական Trend-ը:
Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ փաստասթղթերի ներկայցման վերջնաժամկետ է եղել սեպտեմբերի 9-ը՝ մինչև ժամը 18:00-ը:
Անհրաժեշտ փաստաթղթերից են հօգուտ թեկնածուի առնվազն 40 հազ. ստորագրություններով ցուցակները, եկամուտների մասին տվյալները և այլն:
ԿԸՀ-ն թեկնածուին գրանցման կամ մերժման մասին որոշում պետք է կայացնի յոթ օրվա ընթացքում:
Թեկնածուների գրանցման գործընթացը սկսվել է օգոստոսի 20-ին: Ներկայում ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է երեք է թեկնածուի՝ գործող նախագահ Իլհամ Ալիևին, «Ումիդ» կուսակցության ղեկավար Իղբալ Աղազադեին և խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջին: