Իրանում՝ Թեհրանից ոչ հեռու, միջքաղքային երկու ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 44 մարդ է մահացել, հաղորդում է AP-ն:
Ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան, երբ ավտոբուսներից մեկի անիվը պայթել է, և ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ ու բախվել մյուս ավտոբուսին, այնուհետ երկուսն հրդեհվել են:
Նախնական տվյալներով տուժել է 40 մարդ, վիրավորները տեղափոխվել են Կումի հիվանդանոց:
Իրանում, ըստ գործակալության, ավտովթարների հետևանքով տարեկան զոհվում է 20 հազ. մարդ: Այս իրավիճակը պայմանավորված է հանգամանքով, որ շատ բնակիչներ անտեսում են ճանապարհային երթևեկության կանոնները: Վտանգավոր ճանապարհները և վթարային ծառայությունների վատորակ աշխատանքը խորացնում են այս իրավիճակը: