Սոբյանինի երդմնակալությունը՝ սեպտեմբերի 12-ին

Մոսկվայի նորընտիր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Այս մասին տեղեկացրել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը, հաղորդում է «Ռիա նովոստին»:

Մոսկվայի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրություններում Սոբյանինը հաղթել  է ձայների 51,37%-ով: Նրա գլխավոր մրցակից, հայտնի ընդդիմադիր բլոգեր և քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ստացել է  ձայների 27,24%-ը: Հանձնաժողովը այսօր՝ սեպտեմբերի 10-ին, պաշտոնապես վերջնականապես հաստատել է արդյունքները:

Սոբյանինի՝ որպես ընտրված քաղաքապետի գրանցման գործընթացը տեղի կունենա հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստին: