Ադրբեջանի փոխարտգործնախարարը կգա Հայաստան

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդղուլիևը այս շաբաթ կայցելի Երևան, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլաևը:

Նրա խոսքով՝ փոխնախարարի այցի նպատակը սեպտեմբերի 12-13-ը Երևանում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հերթական նիստին մասնակցությունն է:

Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:

Այս հանդիպումը Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Վիլնյուսում կայանալքի գագաթաժողովից առաջ նախապատրաստական վերջին նիստն է:

Մեկնաբանել