Կաշառք ստանալու պահին ՊՆ գնդապետ է ձերբակալվել

Ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  2013թ. սեպտեմբերի 10-ին` կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:

Ինչպես հաղորդում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, Դավիթ Դավթյանը, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին օրենքով սահմանված կարգով անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց, զինվորի ծնողից պահանջել և ստացել է $1 հազ.:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը: