Nokia-ն կհամագործակցի Mercedes-Benz-ի հետ

Nokia-ի Nokia Here ստորաբաժանումը, որը զբաղվում է քարտեզագրման և նավիգացիոն ծառայությունների ծրագրային մշակմամբ, Mercedes-Benz-ի հետ համագործակցության և ավտոմեքենաների համար նախատեսված ավտոպիլոտ համակարգի ստեղծման համաձայնագիր է ստորագրել, հաղորդում է Mashable-ը:

Nokia Here-ը Mercedes-Benz-ին կտրամադրի Գերմանիայի քարտեզները, որոնք կօգտագործվեն նավիգացիոն ծրագրերի ստեղծման համար:

Nokia-ն ընդունում է այն հանգամանքը, որ առաջին ավտոնոմ ավտոմոբիլները ճանապարհներին կհայտնվեն առնվազն 5-10 տարի անց, սակայն ներկա պահին արդեն հարկավոր է նշված ուղղությամբ ստանդարտներ և տեխնոլոգիաներ մշակել:

Մեկնաբանել