Բնապահպան Եղիա Ներսեսյանը կվճարի 1 դրամ` որպես բարոյական փոխհատուցում

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 10-ին հրապարակեց «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը` ընդդեմ բնապահպան Եղիա Ներսեսյանի» գործի վճիռը:

Կանադական «Դինո գոլդ մայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունը Եղիա Ներսեսյանի դեմ հայց էր ներկայացրել, որը բաղկացած էր երկու մասից. մեկով ընկերությունը պահանջում էր, որպեսզի ակտիվիստը վճարի 1 դրամ` որպես բարոյական փոխհատուցում և կատարի դատական ծախքերը, իսկ մյուսով` հրապարակայնորեն հերքի իր ասածները:

Դատարանը հայցը բավարարել է մասնակի. ակտիվիստը կվճարի 1 դրամ բարոյական փոխհատուցում և 1,5 հազ. դրամ` պետական տուրք:

Եղիա Ներսեսյանը մեղադրվում էր ընկերության բարի համբավը արատավորելու և զրպարտության մեջ: Նա 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում հայտարարել էր, թե «Դինո գոլդում» հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվում: