Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սերգեյ Սոբյանինին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
«Հարգելի Սերգեյ Սեմյոնի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են մոսկվացիների բարձր վստահության և Մոսկվայի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում քաղաքական և վարչական գործունեության Ձեր հարուստ փորձի պահանջարկի մասին: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի բարգավաճմանն ու նրա բնակչության բարեկեցությանը»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: