Սիրիան պատրաստ է միանալ քիմիական զենքի արգելքին

Սիրիայի Արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ սիրիական զորքերը պատրաստ են Ռուսաստանի և ՄԱԿ-ի փորձագետներին տրամադրել մատչում քիմիական զենքի պահեստներին: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս հայտարարությունը Մուալլեմն արել է արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքի եթերում:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ Դամասկոսը պատրաստ է միանալ քիմիական զենքը արգելող միջազգային կոնվենցիային:

Մուալլեմը նաև հաստատել է, որ Սիրիան աջակցում է քիմիական զենքի վրա միջազգային հսկողություն սահմանելու մասին նախաձեռնությանը:

Մինչ այդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաձգել է Սիրիայի հարցով ծրագրված նիստը: Հետաձգման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում: