Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին կյանքին և սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: 

Բակո Սահակյանը նշել է, որ նման ձևաչափով քննարկումների անցկացումը երկրի կարևոր հարցերի շուրջ թույլ է տալիս ավելի արդյունավետ ու համապարփակ ձևով դիտարկել առկա խնդիրները և դրանց լուծման տարբերակները: 

Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: