Apple-ը ներկայացրել է թարմացված iPhone 5S-ը (տեսանյութ)

Ինչպես և սպասվում էր՝ 2013թ․ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած շնորհանդեսին Apple-ը ներկայացրել է մի շարք նորոթյուններ, կապված սմարթֆոնների թարմացումների և ծրագրային ափդեյթների հետ, հաղորդում է Mashbale-ը:

 Ընկերությունը ներկայացրել է iPhone 5S սմարթֆոնը, որն ունի A7 պրոցեսոր և 8 Մգպ iSight տիպի տեսախցիկ, որն իր հերթին օժտված է True Tone որակի լուսարձակով և Touch ID ցուցիչով: Touch ID-ն նախատեսված է մատի մեկ հպումով սմարթֆոնի արագ և անվտանգ ապակոդավորման համար:

Յուրաքանչյուր iPhone 5S-ն ունի շարժման նոր M7 կոպրոցեսոր, որը տվյալներ է հավաքագրում օգտատիրոջ հատուկ ցուցիչից, գիրոսկոպից, կողմնացույցից և աշխատեցնում A7 պրոցեսորն ու բարձրացնում էներգաարդյունավետությունը:

Ծրագրային մշակման մասնագետները նաև կարող են օգտվել նոր API CoreMotion ինտերֆեյսից, որը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի արդյունավետ բջջային ծրագրեր` նախատեսված ֆիտնեսի և մարզումների համար: