Apple-ը ներկայացրել է iPhone 5C բյուջետային սմարթֆոնը (տեսանյութ)

Սեպտեմբերի 10-ին Կալիֆոռնիայում կայացած շնորհանդեսին Apple-ը ներկայացրել է մի շարք նորություններ, հաղորդում է Mashbale-ը:

Ընկերությունը ներկայացրել է բյուջետային iPhone 5C սմարթֆոնը, որն ունի պլաստիկ նյութից պատրաստված կաղապար, նոր գործառույթներ: Այն հասանելի կլինի 5 տարատեսակ գույնով՝ կապույտ, կանաչ, դեղին, սպիտակ և մանուշակագույն:

iPhone 5C-ն ունի 4-դյույմանոց Retina էկրան, A6 պրոցեսոր, 8 Մգպ iSight տեսակի FaceTime HD տեսախցիկ, LTE ցանցերում աշխատելու հնարավորություն և աշխատում է iOS 7 օպերացիոն համակարգով:

Մեկնաբանել