Կարմիր խաչը Հակոբ Ինջիղուլյանի մասին նոր տեղեկություն չունի

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ որևէ նորություն չունի 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանում գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի մասին:

Ինչպես ՍիվիլՆեթին հայտնեցին ԿԽՄԿ մամուլի ծառայությունից, Ինջիղուլյանին կրկին այցելելու մասին տեղեկություն դեռ չեն կարող տրամադրել. այցելությունից հետո միայն կհրապարակվեն մանրամասներ, ինչպես և նախորդ երկու դեպքերում:

Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում՝ ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք: Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին երկար բանակցություններից հետո հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանին` օգոստոսի 20-ին: Իսկ օգոստոսի 21-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ եթե Ինջիղուլյանը ցանկանա, ապա կարող է վերադառնալ Հայաստան:

Մեկնաբանել