Սերժ Սարգսյանը ճաշ է ունեցել ԵՄ երկրների դեսպանների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին: Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Մեկնաբանել