Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Մեկնաբանել