Աթաթուրքի զբոսանավը կվերածվի թանգարանի

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը մտադիր է գնել այն զբոսանավը, որից 1938թ. օգտվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Զբոսանավը կվերածվի թանգարանի, որտեղ կհյուրընկալվեն օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

136 մետրանոց «Սավարոնան» կառուցվել է 1931թ. ամերիկացի Ուիլիամ Ֆրանսիս Գիբսի նախագծով:

Զբոսանավը կվերածվի թանգարանի, որտեղ, ինչպես Աթաթուրքի օրոք, կհյուրընկալվեն օտարերկրյա հյուրեր:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիկն ու նավի սեփականատեր Քահրաման Սադիկօղլուն, որը 1989թ. նավը վարձակալել էր 49 տարով, քննարկել են գործարքի մանրամասները:

Սադիկօղլուն նավը վարձակալել է 1989թ.: Այդ ժամանակ մտադրություն կար ապամոնտաժել Երկրորդ աշխարհամարտում թուրքական ռազմածովային ուժերի կազմում եղած այս նավը: