Արտակ Շաբոյանը պարգևատրվել է մրցակցության ոլորտում ունեցած ներդրման համար

Սեպտեմբերի 11-ին Անկախ պետությունների համագործակցության հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի կողմից պարգևատրվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:

Միջպետական խորհրդի նախագահ Իգոր Արտեմևը, որը նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարն է, այս առումով նշել է,որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահը լուրջ ներդրում ունի ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային քաղաքականության զարգացման գործում:

ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է նաև, որ Արտակ Շաբոյանը ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ է:

Մեկնաբանել