Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարարի հետ

Սեպտեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստման, խաղաղապահ գործողությունների, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմատեխնիկական և այլ բնագավառներում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ նաև նախատեսվող փոխայցելություններին: