Ցանկանում եմ, որ այս ընտրությունները լավագույնը լինեն. Վրաստանի ԿԸՀ նոր նախագահ

Այսօր` սեպտեմբերի 11-ին, Թամար Ժվանիան ընտրվել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Մինչ այս նա ղեկավարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ընտրական մի շարք նախագծեր: ԿԸՀ նախկին նախագահ Զուրաբ Խարաթաշվիլիի լիազորությունները դադարեցվել են օգոստոսի 29-ին`խորհրդարան նրա`օգոսոտսի 12-ին ուղարկված դիմումի համաձայն: Խարաթաշվիլին իր թեկնածությունն է առաջադրել հոկտեմեբրի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում:

Ժվանիան վստահեցրել է, որ հանձնաժողովը առավելագույն կերպով թափանցիկ է գործելու: «Ցանկանում եմ ասել, որ մենք բացարձակ պրոֆեսիոնալ կլինենք մեր գործում, որպեսզի ունանք ընտրողների վստահությունը և որ այս նախագահական ընտրությունները լավագույնը լինեն երբևէ անցկացված ընտրություններից», -ասել է ԿԸՀ նորընտիր նախագահը:

Մեկնաբանել