Իրանի նախագահ Հասան Ռոհանին հատուկ կարգարդրություն է ստորագրել, ըստ որի` դադարեցվում են Ուրմիա լճի շուրջ պատնեշի կառուցման աշխատանքները, հաղորդում է իրանական MEHR-ը:
Ռոհանին նաև Ուրմիա լճի պահպանման խնդրով աշխատանքային խումբ է ստեղծել: Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի խոսքով` խմբի ուսումնասիրությունների հիման վրա պատրաստվել են մի շարք նախագծեր, ավելին `խմբի օրակարգում ընդգրկվել է շուրջ 30 առաջարկություն:
Ըստ նախարարի` կուսումնասիրվեն նաև Ուրմիա Արաքսի ավազանից, Կապիщ շճից և ջրային այլ ավազաններից ներհոսքը: