ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան քաղաքականությանը. Թոմաս Մելիա

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին իր եվրաատլանտյան ձգտումներում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան, որի գլխավորած ամերիկյան պատվիարկությունը Վրաստանում է` ծանոթանալու նախընտրական իրավիճակին`հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Մելիան հայտարարությունն արել է ` ի պատասխան լրագողներից մեկի հարցին` ինչ տեսակետ ունի` կապված Վրաստանում ռուսամետ ուժերի ակտիվացման հետ:

«Այն, որ մեր պատվիրակությունը ժամանում է Վրաստան այս տարի արդեն չորրորդ անգամ, հաստատում է, որ ԱՄՆ-ը չի փոխել իր վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ: Մենք վճռականորեն աջակցում ենք Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը և եվրաատլանտյան ձգտումներին», -ասել է Մելիան:

Նրա գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան, որը նախատեսված էր սեպտեմբերի 9-ին, հետաձգվել է մինչ այս երկրում նախագահական ընտրությունների ավարտը, որը նշանակված է հոկտեմբերի 9-ին: