Երևանում մեկնարկում է Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը

Բելգիա-Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը Բրյուսելում, հուլիսի 23, 2013թ․

Սեպտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, պատվիրակությունների ղեկավարներին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

Սեպտեմբերի 13-ին նախարարական հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: